Գալա-համերգ.տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ
Մշակույթ
19:19 01/04/2025
Հայաստան

Գալա-համերգ.տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ

Մարտի 26-ին և 27-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024թ.-ի կրթաթոշակառուների ավարտական գալա-համերգը: Այս մասին հայտնում են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամից։

«Այս միջոցառումը կարևոր իրադարձություն էր երիտասարդ երաժիշտների համար, ովքեր ամբողջ տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրել՝ զարգացնելու իրենց երաժշտական հմտությունները և մասնագիտական աճը:

Գալա-համերգը դարձավ հիանալի առիթ՝ ներկայացնելու նրանց տաղանդն ու նվիրումը, ինչպես նաև կրթական ծրագրի կարևորությունը, որը հիմնադրամն ապահովում է իրենց համար: Այս երկու երեկոները հանդիսատեսին հնարավորություն տվեցին ականատես լինելու ապագա երաժիշտների վարպետությանը, ովքեր բեմ բարձրացան նշանավոր ստեղծագործություններով:

Առաջին համերգային երեկոն լեցուն էր վիրտուոզ կատարումներով, վառ էմոցիաներով և անսահման նվիրվածությամբ, որոնք ստիպեցին հանդիսատեսին ապրել յուրաքանչյուր նոտան։

Գալա համերգի երկրորդ օրը նույնպես լի էր հուզիչ կատարումներով, որտեղ յուրաքանչյուր ելույթ արտացոլում էր ոչ միայն տեխնիկական վարպետությունը, այլև երաժիշտների հոգևոր նվիրվածությունն ու արվեստի հանդեպ նրանց անկեղծ սերը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների ավարտական գալա-համերգը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունն ապրում է այս տաղանդավոր պատանիների սրտերում և նրանք են Հայաստանի մշակութային ապագան: Նրանց կատարումները հանդիսատեսի կողմից ընդունվեցին մեծ ոգևորությամբ և հիացմունքով, վկայելով, որ Հիմնադրամի ներդրումը նրանց կրթության և զարգացման գործում մեծ ազդեցություն ունի: Այս երեկոները ոչ միայն ամփոփեցին նրանց ձեռքբերումները, այլև ոգեշնչեցին նրանց շարունակել իրենց ճանապարհը՝ հանուն արվեստի և երաժշտության:

Մարտի 26-ի համերգային ծրագիր և մենակատարներ՝

• Ֆերենց Լիստ․ Պոլոնեզ թիվ 2 մի մաժոր S. 223
 Մենակատար՝ Հարություն Ասատրյան (դաշնամուր)

Ուսուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկ

• Հենրիկ Վենյավսկի․ Պոլոնեզ ռե մաժոր ջութակի և դաշնամուրի համար, երկ 4

Մենակատար՝ Արփի Արաբյան (ջութակ)
 Ուսուցիչ՝ պրոֆեսոր Ալեքսանդր ԿոսեմյանՆվագակցող՝ Զառա Խաչատրյան

• Առնո Բաբաջանյան․ Կապրիչո

Մենակատար՝ Մարի Դանիելյան (դաշնամուր)
Ուսուցիչ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Կարինե Հարությունյան

• Ռոբերտ Շուման․ Դաշնամուրի Սոնատ թիվ 2 սոլ մինոր, երկ 22 I. So rasch wie möglich

Մենակատար՝ Էդուարդ Գևորգյան (դաշնամուր)
Ուսուցիչ՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան

 

• Լյուդվիգ վան Բեթհովեն․ Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 8 սոլ մաժոր, երկ 30 թիվ 3, առաջին և երրորդ մասեր

Մենակատար՝ Էդուարդ Դայան (ջութակ)

Ուսուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան

Նվագակցող՝ Էդուարդ Գևորգյան

• Ռոմանոս Մելիքյան․ Ռոմանս թիվ 2 «Սև կաքավիկ»

Մենակատար՝ Համլետ Էմինյան (ֆագոտ) Ուսուցիչ՝ Գարրի Մայիլյան

Նվագակցող՝ Անահիտ Դիլբարյան

• Առնո Բաբաջանյան․ Պոեմ դաշնամուրի համար

Մենակատար՝ Էլեն Խաչիկյան (դաշնամուր)
Ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան

• Պյոտր Չայկովսկի․ Ջութակի կոնցերտ սոլ մինոր, երկ 35 II. Canzonetta. Andante

Մենակատար՝ Ինգա Հովհաննիսյան (ջութակ) Ուսուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան

Նվագակցող՝ Մարգարիտա Թովմասյան
• Էդվարդ Գրիգ․ Էտյուդ նվիրված Շոպենի հիշատակին, երկ 73

Մենակատար՝ Անի Բոցինյան (դաշնամուր)
Ուսուցիչ՝ Լիլիթ Հարությունյան»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գալա-համերգ.տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ